«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Եզրափակիչում՝ «Ռեալ»-«Աթլետիկո»

Եզրափակիչում՝ «Ռեալ»-«Աթլետիկո»
01.05.2014 | 01:09

Ավարտվեց Չեմպիոնների լիգայի «Չելսի»-«Աթլետիկո» կիսաեզրափակիչ պատասխանա խաղը: Մադրիդցիները վստահ հաղթանակ տարան 3:1 հաշվով՝ նվաճելով եզրափակչում հանդես գալու բաղձալի իրավունքը: Այսպիսով Լիսաբոնում կայանալիք խաղը բացառապես իսպանական է լինելու: Ավելին՝ Չեմպիոնների լիգայի եզրափակչում առաջին անգամ ուժեղագույնի կոչումը կվիճարկեն նույն քաղաքը ներկայացնող թիմերը: Բաց է մնում ընդամենը մեկ հարց՝ «Ռեալը» տասներորդ անգամ կլինի՞ լավագույնը, թե «Աթլետիկոն», արժանանալով գավաթին, կբացի Չեմպիոնների լիգայում իր մեծ ուղին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 951

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ